Գերը ուզում էր մտնել նեղ Դռնով,
զի դռնից այն կողմ կյանքն էր ապահով...
Բայց դուռը նեղ էր,
ինքը անչափ գեր`
ցանկություններով իր բազմատգեղ...
Եվ ասում էր մեզ` դո՛ւք չեք կամենում,
նեղ դռնով անցնեմ,
գտնեմ կյանքն անհուն:
-Մի՞թե դժվար էր այդքանն հասկանալ,
երբ դռնից գեր ենք,
հարկ է համահունչ էլ` նիհարանալ...
Բայց սա փնտրում էր անհնարինը`
և գեր մնալ, և`
նեղ դռնով շահել Երկնայինն էլ...
Անհնար մի բան,
Երբ Հիսուսն ասաց` կամ այս և կամ այն,
կամ չար կամ բարի...
Վերն Արքայության բաց դուռը փակ է
առջևն հիմարի...
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ